Logo

Արաուխոն դուրս է գրվել հիվանդանոցից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Արաուխո

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որը կորցրել էր գիտակցությունը Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպման ժամանակ (3:1), դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Առաջին թիմի խաղացող Ռոնալդ Արաուխոյի հանձնած լրացուցիչ թեստերի արդյունքները բավարար են եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա վերականգնման ընթացքը ցույց կտա, թե երբ պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալուն»,- գրված է կատալոնական ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

23-ամյա ուրուգվայցին 2-րդ խաղակեսի դրվագներից մեկում բախվել էր թիմակից Գավիին և չէր կարողացել շարունակել խաղը՝ կորցնելով գիտակցությունը, իսկ հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին ուղեղի ցնցում:

Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 4 գոլի հեղինակ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա