Logo

«Արցախը» բախվեց Հայաստանի չեմպիոնի պատնեշին, իսկ Արկադի Անդրեասյանը որոշել է հեռանալ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.09.2017Հայկական ֆուտբոլ
21641027 823927067786100 2968723141446350930 o - «Արցախը» բախվեց Հայաստանի չեմպիոնի պատնեշին, իսկ Արկադի Անդրեասյանը որոշել է հեռանալ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ, առաջին խաղ. «Արցախ» 1-3 «Ալաշկերտ». հաշիվը բացել է Գրիգոր Աղեկյանը, իսկ գործող չեմպիոնից դուբլով պատասխանել է Միհրան Մանասյանը, 11մ հարվածն էլ անվրեպ է իրացրել փոխարինման դուրս եկած Արթուր Եդիգարյանը: Պատասխան խաղը կայանալու է «Ալաշկերտի» հարկի տակ, հոկտեմբերի 19-ին:

Երևանի «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով 2 տարով հեռացվել է ֆուտբոլից, Mamul.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է մարզչական կարիերան: Մասնագետը նշել է, որ այդ որոշումը կայացրել է մինչ ՀՖՖ-ի՝ իր նկատմամբ սահմանած արգելքը:

Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 27-ին և 29-ին Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական խաղեր կանցկացնի Իրանի հասակակից ընտրանու հետ: Գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի: 14 խաղացող ներկայացնում է «Ավան Ակադեմիան», 8-ը՝ «Բանանցը»: 1-ական ներկայացուցիչ ունեն գերմանական «Հեմնիցերը» (Դավիթ Վարդանյան) և Գյումրիի «Շիրակը» (Առլեն Ծատուրյան):

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը սեպտեմբերի 21-ին Մոսկվայում ենթարկվել է սրտի վիրահատության: Այն անցել է բարեհաջող: Վանաձորը ներկայացնող թիմն այս պահին միանձնյա գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Արթուր Սարկիսովը բարեհաջող վիրահատվել է Գերմանիայում: Նա չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին:

Ա. Սարկիսով - «Արցախը» բախվեց Հայաստանի չեմպիոնի պատնեշին, իսկ Արկադի Անդրեասյանը որոշել է հեռանալ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Արարատ Մոսկվա» 1-2 «ԲՄԱ-Խաբարովսկ». Ռուսլան Կորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին: Նրա թիմը դուրս է գալիս 1/8 եզրափակիչ, իսկ «Արարատն»՝ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, դուրս է մնում հետագա պայքարից:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 7-րդ տուր. «Ֆորտունա Դյուսելդորֆ» 1-0 «Յան Ռեգենսբուրգ». Սարգիս Ադամյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Յան Ռեգենսբուրգը» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Ենիսեյ» 3-0 «Ախմատ». Արթուր Մալոյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 59-րդ րոպեին, իսկ Արթուր Սարկիսովը չի եղել հայտացուցակում վնասվածքի պատճառով: «Ենիսեյը» պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:

Ռուսաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Ֆակել» 0-4 «Ամկար». Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ֆակելը» դուրս է մնացել մրցաշարից:

Ռուսաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Կռիլյա Սովետով» 3-2 «Լոկոմոտիվ» (լրացուցիչ ժամանակ). Արշակ Կորյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արտյոմ Գալաջյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Լոկոմոտիվը» դուրս է մնացել գավաթի խաղարկությունից:

«Արարատ» «ԲՄԱ Խաբարովսկ» հանդիպման ժամանակ հյուրերի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել մրցակցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին: Ի պատասխան՝ մասնագետը միջնամատ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին: «Արարատի» համակիրներն այդ ժեստին արձագանքել են ծափահարություններով: Գրիգորյանի մարզած նախորդ ակոմբը հենց «ԲՄԱ- Խաբարովսկն» էր:

RESGR6jgQ4s - «Արցախը» բախվեց Հայաստանի չեմպիոնի պատնեշին, իսկ Արկադի Անդրեասյանը որոշել է հեռանալ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Էդգար Մալաքյան. ««Ստալը» երիտասարդ թիմ է. այս տարիքում ֆուտբոլիստների համար ամենակարևորը տրամադրվածությունն է: Այն, թե ինչպես ենք տրամադրվում կոնկրետ խաղին, ունի ամենամեծ նշանակությունը: Մեր թիմը խաղ առ խաղ փորձ է կուտակում: Հետևաբար, շուտով այդպիսի խնդիր չենք ունենա: Եթե երիտասարդ ես, դա դեռ երաշխիք չէ, որ չես կարող համապատասխան փորձ կուտակած լինել»:

Դանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Սլագելսե» 1-5 «Հոբրո». Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 74-րդ րոպեին: «Հոբրոն» դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա