Logo

Առեղծվածային շարքը շարունակվում է՝ 12 խաղ այդ թիմի դեմ, ոչ մի հաղթանակ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 26.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
240739390 1286745895114872 2800334349170925529 n - Առեղծվածային շարքը շարունակվում է՝ 12 խաղ այդ թիմի դեմ, ոչ մի հաղթանակ

Առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» շնորհիվ գրանցված առաջին ոչ-ոքիի վերջապես անդրանիկ միավորը վաստակեց: Իսկ գերազանց մեկնարկած «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, 2 խաղ ավարտվեց ոչ-ոքի: Միայն ընթացիկ առաջնության 19-րդ խաղում՝ «Ալաշկերտի» և «Սևանի» մրցավեճում առաջին ոչ-ոքին գրանցվեց: ՀՀ առաջնությունների պատմության մեջ սա աննախադեպ ցուցանիշ է: Առաջնությունում կայացած 23 հանդիպումներից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 9-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 2-ում գրանցվել է ոչ-ոքի:

23.08.2021 BKMA 1 2 Urartu 18 960x640 - Առեղծվածային շարքը շարունակվում է՝ 12 խաղ այդ թիմի դեմ, ոչ մի հաղթանակ

Նախորդ երկու տուրերում արդյունավետության որոշակի անկումից հետո 5-րդ տուրում ֆուտբոլիստները կրկին աչքի ընկան գոլային հրավառությամբ: 5 հանդիպումներում խփվեց 17 գոլ (միջինը՝ 3,4 գոլ մեկ խաղում): Անցկացված 23 հանդիպումներում արդեն գրանցվել է 75 գոլ (միջինը՝ 3,2 գոլ մեկ խաղում):

2․ «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել, իսկ ահա գոլերի հաշիվը բացել կրկին չկարողացավ: Չեմպիոնի մեկնարկը մնում է վատագույնը թիմի պատմության մեջ VBET ՀՊԼ-ի առաջնություններում: Մինչ այդ «Ալաշկերտի» համար վատագույն մեկնարկը 2013/14թթ. էր, երբ 3 տուրից հետո ալաշկերտցիները 2 միավոր էին վաստակել, խփել էին 2 գոլ, սեփական դարպասը բաց էին թողել 5 գնդակ:

3․ «Արարատ-Արմենիան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Թիմի պատմության մեջ սա լավագույն ցուցանիշն է: Հայաստանի կրկնակի չեմպիոնը խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային արդյունք է առաջնության մասնակից թիմերի մեջ:

240730734 1061845811018909 298512066982313734 n 960x584 - Առեղծվածային շարքը շարունակվում է՝ 12 խաղ այդ թիմի դեմ, ոչ մի հաղթանակ

Մինչ այդ «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ալաշկերտի» և «Փյունիկի» դարպասները: «Արարատ-Արմենիան» մեկնարկում աչքի է ընկնում նաև արդյունավետ խաղով՝ 5 հանդիպումներում խփելով 16 գոլ, հանդիսանալով առաջնության ամենաարդյունավետ թիմը:

Առաջնության 4-րդ անընդմեջ խաղում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը դուբլի հեղինակ է դառնում: Մաիլսոն Լիման 2-րդ անգամ դուբլ ձևակերպեց: Մեկական անգամ նման հաջողության էին հասել Յուսուֆ Օտուբանջոն և Ուիլֆրեդ Կուասի Էզան: 29-ամյա Օտուբանջոն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփելով, 2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնություններում գոլերի թիվը հասցրեց 11-ի և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս 2018թ. այդ տարիքում 10 գոլ էր խփել:

Մեր ընտրանին

4․ «Նոային» այս անգամ էլ չհաջողվեց հաղթել «Արարատ-Արմենիային», թեև ինքն էր բացել հաշիվը: «Արարատ-Արմենիան» շարունակում է մնալ VBET ՀՊԼ-ի միակ թիմը, որի նկատմամբ «Նոան» դեռ հաղթանակ չի տոնել: Մրցակցի հետ անցկացրած 12-րդ խաղում «Նոան» 8-րդ պարտությունը կրեց: Ընթացիկ առաջնությունում «Նոան» 2-րդ անգամ խաղադաշտից հեռացավ խոշոր հաշվով պարտված: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Հայաստանի փոխչեմպիոնը 1-7 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել «Արարատից»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա