Logo

Հայտնի է՝ ով կլինի Արգենտինայի հավաքականի ավագը Մեսիի բացակայության ժամանակ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:59 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Անխել դի Մարիա

«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան Լիոնել Մեսիի փոխարեն կկրի Արգենտինայի հավաքականի ավագի թևկապը ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում Չիլիի և Կոլումբիայի հավաքականների դեմ խաղերում՝ հայտնում է լրագրող Ռոյ Նեմերը Twitter-ի իր միկրոբլոգում:

Գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նախօրեին նշել է Մեսիի բացակայության պատճառը։ Վերջերս 34-ամյա ֆուտբոլիստը վարակվել էր կորոնավիրուսով: Հավաքականի գլխավոր մարզչի հետ զրույցում նա խոստովանել է, որ կորոնավիրուսն ուժեղ ազդեցություն է ունեցել իր մարզավիճակի վրա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սկալոնին նույնպես բաց կթողնի Չիլիի ընտրանու դեմ հանդիպումը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա