Logo

Ինչու Մեսին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:40 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Մեսի-Սկալոնի

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է ազգային թիմի առաջիկա հանդիպումներին «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսիի ներգրավված չլինելու հանգամանքին։

«Իհարկե, կցանկանայինք, որ Մեսին մեզ հետ լիներ։ Զրուցել եմ նրա հետ, և նա ասել է, որ կորոնավիրուսը շատ է ազդել իր վրա։ Կարևոր է, որ նա ապաքինվի։ Այդ պատճառով էլ որոշեցի, որ նրա համար լավ կլինի մնալ ակումբում»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Սկալոնիի խոսքը։

Հունվարի 28-ին արգենտինացիներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա խաղում մրցելու են Չիլիի հավաքականի հետ (խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 04։15-ին), իսկ փետրվարի 2-ին ընդունելու են Կոլումբիային (խաղը կսկսվի Երևանի ժամանակով 03։30-ին)։

ԱԱ-ի ընտրական մրցաշարի հարավամերիկյան գոտու երեք առաջատարներն են Բրազիլիան (35 միավոր), Արգենտինան (29) և Էկվադորը (23)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա