Logo

Վիդալը կարող է դառնալ Բալեկյանի թիմակիցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:25 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Արտուրո Վիդալ

«Ինտերի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել Արգենտինայում: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ Վիդալին 1,5 տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինական «Բոկա Խունիորսը»:

Վիդալի պայմանագիրն «Ինտերի» հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: Միլանյան գրանդը ցանկանում է վաճառել չիլիացու տրանսֆերային իրավունքը, որպեսզի թեթևացնի աշխատավարձերի բյուջեն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալը կտեղափոխվի բրազիլական «Ֆլամենգո»: Transfermarkt-ը 35-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո:

Հիշեցնենք՝ «Բոկա Խունիորսում» է ելույթ ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որն այժմ ապաքինվում է վնասվածքից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա