Logo

Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի Անգլիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:54 / 24.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթին» ձեռք կբերի «Ռիվեր Փլեյթի» հարձակվող՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները: Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, անգլիական ակումբը 21-ամյա խաղացողի համար պայքարում առաջ է անցել «Միլանից»։ Գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցի 20 միլիոն ֆունտը։ «Մանչեսթեր Սիթիին» և «Ռիվեր Փլեյթին» մնացել են միայն մի քանի մանրամասներ համաձայնեցնել:

Ալվարեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կմիանա «քաղաքաբնակներին»: Այս մրցաշրջանի մնացած հատվածում նա վարձավճարով հանդես կգա կա՛մ «Ռիվեր Փլեյթում», կա՛մ մեկ այլ ակումբում:

Արգենտինացի հարձակվողը դիտարկվում է «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմի հարձակվող, սակայն նրա տեղափոխությունը չի չեղարկում ակումբի ծրագրերը՝ թոփ մակարդակի հարձակվողի ձեռք բերելու վերաբերյալ: Այս առումով մանչեսթերյան թիմի տրանսֆերային կարճ ցուցակում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսն Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա