Logo

Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 27.11.2021ՍՊՈՐՏ
6188bf982f318.r d.1875 1033 0 - Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կարող է շարունակել Պրիմերայում։ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով «Բարսելոնան» է հետաքրքրված՝ հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբ արդեն մի քանի ամիս հետևում է երիտասարդ ֆուտբոլիստին։ Տրանսֆերի համար «կապտանռնագույնները» ստիպված կլինեն 20-25 մլն եվրո վճարել։

Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» սան է։ Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 18 խաղում 17 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա