Logo

«Արի իմ սոխակ». Արփի Ալտոյի կատարմամբ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 23.11.2020Երաժիշտներ
ֆդգհգհ - «Արի իմ սոխակ». Արփի Ալտոյի կատարմամբ

Երգչուհին գրում է.

«Նոյեմբերի 22֊ը Արցախյան երկրորդ պատերազմի նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Ես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը հազարավոր զոհված զինծառայողների ընտանիքներին։
Մեր անմահ հերոսները իրենց կյանքը նվիրեցին Արցախին ի պաշտպանություն թուրք֊ադրբեջանա֊ահաբեկչական ագրեսիայից և հայատյաց դաժանություններից։ Մենք բոլորս նույն ցավն ենք ապրում։ Միասին ենք և հանուն մեր հերոսների հիշատակին պետք է ապրենք»։
Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։
Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա