Logo

Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես էին գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 3

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 22.08.2016Ըմբշամարտ
Mariana Sahakian Table Tennis - Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես էին գալիս այլ երկրների դրոշների ներքո - Մաս 3

Ռիո 2016-ը ավարտվեց: Տաք, կրքոտ բրազիլական ու կանաչ Օլիմպիական խաղերն արդեն անցնում է պատմության գիրկը:  Շուրջ 10.500 մարզիկ ամբողջ աշխարհից եկան ու մասնակցեցին, գրեցին իրենց պատմությունը: Նրանց թվում էին 33 հայ մարզիկ միայն Հայաստանից, բայց սրանով հայկական մասնակցությունը չսահմանափակվեց : Եվս 15 մարզիկ պարզապես այլ երկրների կազմից հանդես եկան: Նրանք բոլորն էլ արդեն ավարտել են իրենց ելույթները, մի քանիսն էլ նվաճել Օլիմպոսը:

Դավիթ Գրաֆ. (բռնցքամարտ (91կգ)/ Գերմանիա)

David-Graf

Միանգամից 3 հայ բռնցքամարտիկ հանդես էր գալիս Գերմանիայի բռնցքամարտի օլիմպիական հավաքականում: Դավիթ Գրաֆը նույնպես: Նրա իսկական անունը Վահագն Սահակյան է: 91կգ քաշային կարգում Գերմանիան ներկայացնում էր հենց նա:

Ծնվել է Երևանում 1989թ. հունվարի 12-ին: Այստեղ էլ մեծացել է, պատանեկան տարիներն արդեն անց է կացրել Գերմանիայում: Դավիթ Գրաֆ մականունը ձեռք է բերել 2011թ. երբ  Գերմանիայի Զինդելֆինգեր քաղաքում մտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Այս փոփոխությունը պայմանավորված է ավելի հիշվող և հեշտ արտաբերվող անուն ունենալու ցանկությամբ: Ինչպես ինքն է նշում,  Դավիթ անվան ընտրությունը կապ ունի նաև Սասունցի Դավիթ էպոսի հետ:

Դավիթ Գրաֆ բռնցքամարտիկ

Մուտքը պրոֆեսիոնալ ռինգ վստահ ու աղմկահարույց էր: Առաջին 40 վայրկյանների ընթացքում տապալեց մրցակցին: Դավիթ Գրաֆի կարիերայի ամենամեծ ձեռքբերումը  2007թ.-ին Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալն է: Դրա հետ մեկտեղ 3 անգամ եղել է Գերմանիայի չեմպիոն:  Պրոֆեսիոնալ ռինգում 11 մենամարտից 10-ը ավարտել է հաղթանակով, որից 7-ը նոկաուտով:

Մենամարտից առաջ Վահագնը մեկուսանում և կենտրոնացնում է ամբողջ ուժերը ռինգ դուրս գալու և հաղթանակ տանելու համար: Վահագնի նպատակներից մեկն է հասնել, անգամ գերազանցել Մուհամեդ Ալիին:

Ռիոյում 1/8 փուլում  Վահագնը 2:1 հաշվով զիջեց Արգենտինայի ներկայացուցիչ Յամիլ Պեռալտային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա