Logo

Արիանա Գրանդեն Մանչեսթերի պատվավոր քաղաքացի

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 14.06.2017Համերգ
63138E84 2C7A 4D14 B6E0 9E2C2421BC2F cx0 cy5 cw0 w1023 r1 s - Արիանա Գրանդեն Մանչեսթերի պատվավոր քաղաքացի

Մանչեսթերի քաղաքապետարանը երգչուհի Արիանա Գրանդեին ցանկանում է պարգևատրել «պատվավոր քաղաքացի» կոչումով: Այս մասին հայտնել է քաղաքի ավագանիների խորհրդի նախագահ Ռիչարդ Լիսը:

«Ուզում ենք թարմացնել մեր համակարգն ու այս կերպով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Մանչեսթերին՝ մայիսի 22-ի պայթյունից հետո: Շատերը կհամաձայնեն, որ Արիանան իսկապես արժանի է այս կոչմանը: Ավագանիների խորհրդի նիստի ժամանակ՝ հուլիսին, այս առաջարկն արվելու է, ու ուրախ կլինենք, եթե այն ընդունվի ու պաշտոնապես հաստատվի»,- ասել է Ռիչարդ Լիսը:

Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո մեկ այլ համերգ է կազմակերպել՝ “One Love Manchester” խորագրով, որի արդյունքում արդեն 3 մլն ֆունտ տրամադրվել է արտակարգ իրավիճակների համար նախասետված “We Love Manchester” («Մենք սիրում ենք Մանչեսթերը»)  հիմնադրամին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա