Logo

Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 31.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
արիանա - Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանան՝ ամուսնանալով հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ, սիրվեց նաև հայ հասարակության կողմից։ Vnews-ն առանձնացրել է հետաքրքիր փաստեր Արիանա Կաոիլիի կյանքից։

Արիանա Կաոիլի. փաստեր

1. Արիանան ծնվել է Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի։

2.Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ 14 տարեկանում նա արդեն Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5, 5 միավոր։

9061f8e773af929da75b978ed489d375 - Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

3. Արիանան  ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է։

4. Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ է։

5. 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

unnamed 1 5 - Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

6. 2013 թվականի հոկտեմբերից բնակություն է հաստատել Հայաստանում և news.am կայքում իրականացրել է «Հայաստանը Արիանայի աչքերով» ամենշաբաթյա նախագիծը, որում պարբերաբար պատմել է Հայաստանի մասին իր տպավորությունները։

7.Սիրում էր լատինաամերիկյան պարեր, երգում էր, գրում երգեր։ Մասնակցել է Ավստրալիայի «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային նախագծի հինգերորդ եթերաշրջանին։ 2014 թվականի հունիս-օգոստոսին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջանին՝ պարընկերոջ հետ մտնելով լավագույն քառյակ։

2be91929ab145750268cd8bcc559e6ec - Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

8. 2016 թվականի փետրվարին Արիանան Երևանում հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, եղել է պարբերականի գլխավոր խմբագիրը։

9. Լևոն Արոնյանին և Արիանային ծանոթացրել է Արոնյանի ավստրալացի ընկերը և Արիանայի առաջին ուսուցիչը, աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար։

10.Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա