Logo

Արիեն Ռոբենի նոր փորձառությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:41 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Արիեն Ռոբեն

38-ամյա Արիեն Ռոբենը նոր մարտահրավերներ է փնտրում ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։ Իր մարզական կիրքը բավարարելու համար նիդեռլանդցի նախկին խաղացողը մասնակցել է Ռոտերդամի մարաթոնին։

«Բավարիայի» և Նիդեռլանդների հավաքականի երբեմնի առաջատարը 42,195 կմ մրցատարածությունը հաղթահարել է 3 ժամ 13 րոպե 57 վայրկյանում։ Նա 69 րոպե է զիջել վազքարշավի հաղթողին։

«Այնքան էլ ուրախ զբաղմունք չէր, բայց ես արեցի դա։ Մարաթոնին հետևելու եկած հանրությունը շատ աջակցեց ինձ. շնորհակալ եմ նրանց։ Սկզբում մտահոգվում էի արդյունքիս համար, բայց հետո որոշեցի անտեսել այդ գործոնը ու պարզապես վազել։ Ոմանք ինձ խելագար են համարում, բայց ես ուղղակի սպորտի ֆանատ եմ»,- վերջնագիծը հատելուց հետո հայտարարել է Ռոբենը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա