Logo

Արիսաբալագա. ««Ռեալը» Չեմպիոնների լիգայի արքան է»

20:38 / 18.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին:

««Ռեալն» այս մրցաշարում արքա է: Մենք զարմացած չենք նրանց ելույթներից։ Որովհետև բոլորը գիտեն այդ թիմի պատմությունը։ Առաջին խաղում մենք բավականաչափ համառ չէինք գործում, պետք է շտկենք դա պատասխան մրցավեճում»,- իսպանացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել էր 0-2 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա