Logo

Արման Ծառուկյանը հայտնել է հավանական մրցակցի անունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:27 / 05.04.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի լեհ Մատեուշ Գամրոտը:

«Երկուսս էլ ցանկանում ենք, որ այդ մենամարտը կայանա. Շոն Շելբի, պարզապես նշեք օրը և վայրը: Մատեուշ Գամրոտը միակն էր, որ արձագանքեց մարտահրավերիս: Եկե՛ք կազմակերպենք այդ մարտը»,- գրել է 25-ամյա Ծառուկյանը սոցցանցերի իր էջերում: 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր Յոել Ալվարեսին: Նա 20 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել, որոնցից հաղթել է 18-ում (2 պարտություն):  Ներկա պահին 31-ամյա Գամրոտը 3 անընդմեջ վաղաժամ հաղթանակի շարք ունի UFC-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում