Logo

Ծառուկյանն անդրադարձել է Մախաչևի հետ ռևանշի հնարավորությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:47 / 20.06.2022Խառը մենամարտեր
Արման Ծառուկյան

ММА-ի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է նույն երկիրը ներկայացնող Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը։

«Որևէ չարություն և ագրեսիա չունեմ, միայն մարզական հետաքրքրություն է։ Իհարկե, ինձ հետաքրքրում է Մախաչևի հետ մենամարտելը։ Շատ ուրախ կլինեմ, եթե հերթական մենամարտից հետո ինձ ընձեռեն նման հնարավորություն։ Նրան էլ պետք է մենամարտ, որը տիտղոս կբերի»,- Hustle MMA-ին ասել է մեր հայրենակիցը։

2019 թվականի ապրիլի 20-ին Մախաչևը և Ծառուկյանը հանդիպել են Մոսկվայում կայացած UFC Fight Night 149 խառը մենամարտերի մրցաշարում։ Դա հայ մարտիկի նորամուտի մենամարտն էր UFC-ում, որում նա պարտվել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա