Logo

Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.01.2021Հայկական ֆուտբոլ
2Z7A1212 - Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:41

-

-

«Տոբոլի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը վերադառնում է «Փյունիկ»: Այս մասին հաղորդում է KazFootball.kz-ը:

Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել ղազախական ակումբի շարքերը: 27-ամյա խաղացողը Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում, որում «Տոբոլը» դարձել է փոխչեմպիոն, մասնակցել է ընդամենը 3 հանդիպման (1 դեպքում՝ մեկնարկային կազմում):

Հովհաննիսյանն իր կարիերան 2010 թվականին սկսել է հենց «Փյունիկում»: Հետագայում հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» ու «Գանձասար-Կապանում»: 2017/18թթ․ մրցաշրջանն անցկացրել է ուկրաինական «Զիրկայում»:

Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 7 հանդիպման (6-ը՝ հիմնական կազմում), որից 4-ը՝ Ազգերի լիգայի գավաթի վերջին խաղարկությունում (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):

Հիշեցնենք, որ «Փյունիկի» ղեկը ստանձնել է Ուկրաինայում աշխատանքի փորձ ունեցող, «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 մրցավեճից հետո վաստակել է 5 միավոր ու 9 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Շիրակի» հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի հռչակավոր ակումբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա