Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Արման Մելիքսեթյանը կրկնեց Նիկոլայ Ցիգանի մարզական սխրանքը, «Նորավանքի» հաճելի անակնկալն իր երկրպագուներին

meliksetyan - Արման Մելիքսեթյանը կրկնեց Նիկոլայ Ցիգանի մարզական սխրանքը, «Նորավանքի» հաճելի անակնկալն իր երկրպագուներին

VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկության քառորդ եզրափակիչ 4 հանդիպումներից հետո հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: Պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակում են «Ուրարտուն», «Վանը», «Նորավանքը» և գործող գավաթակիր «Արարատը»:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Քառորդ եզրափակիչ հանդիպումներն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 8 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 3-ական հաղթանակ են տոնել, 2 խաղում ոչ-ոքի է գրանցվել, խփվել է 19 գոլ:

2. «Ուրարտուն» հերթական անգամ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Հայաստանի գավաթի վերջին 9 խաղարկություններից միայն մեկում՝ 2020/21թթ. մրցաշարում «Ուրարտուին» չի հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Նոային» (0-2, 2-2): Իսկ լավագույն արդյունքն այդ ընթացքում «Ուրարտուն» ցույց է տվել 2015/16թթ. մրցաշարում՝ առայժմ վերջին՝ 3-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:

Պաշտոնական 2-րդ անընդմեջ խաղում Ջոնել Դեսիրեն դաշտից չհեռացավ առանց գոլի՝ բացելով հանդիպման հաշիվը: Դա գավաթի մրցաշարերում Դեսիրեի 2-րդ գոլն էր: Պաշտոնական մրցումներում նրա հաշվին արդեն 42 գոլ է գրանցված:

ur 1 960x600 - Արման Մելիքսեթյանը կրկնեց Նիկոլայ Ցիգանի մարզական սխրանքը, «Նորավանքի» հաճելի անակնկալն իր երկրպագուներին

3. VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը հոբելյանական էր «Ալաշկերտի» համար: 10-րդ անգամ մասնակցելով գավաթի մրցաշարերին, «Ալաշկերտը» 5-րդ անգամ չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը:

4. «Վանը» գավաթի ընթացիկ խաղարկության 2-րդ խաղում էլ մրցակցին հաղթեց հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ: Եթե գավաթի 1/8 եզրափակչում «Սևանի» հետ խաղում թիմի հաջողությունն ապահովել էր Նիկոլայ Ցիգանը՝ հետ մղելով հետխաղյա 3 11մ հարված, ապա «Փյունիկի» հետ մրցավեճում աչքի ընկավ թիմի մյուս դարպասապահ Արման Մելիքսեթյանը: Նա նախ խաղի հիմնական ժամանակում հետ մղեց Գևորգ Ղազարյանի 11մ հարվածը, ապա հետխաղյա 11մ հարվածների ժամանակ հաղթող դուրս եկավ Խոսե Կառաբալլոյի և Խոսե Բալզա Լիսկանոյի հետ մենամարտերում:

mel 1 960x630 - Արման Մելիքսեթյանը կրկնեց Նիկոլայ Ցիգանի մարզական սխրանքը, «Նորավանքի» հաճելի անակնկալն իր երկրպագուներին

3-րդ անգամ մասնակցելով VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը, «Վանն» իր պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

5. VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում էլ «Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ հետխաղյա 11մ հարվածներով զիջելով «Վանին»: «Փյունիկը» գավաթի մրցաշարերում 100-րդ գոլը բաց թողեց:

Գավաթի նախորդ 4 խաղարկություններում «Փյունիկը»  պայքարից դուրս էր մնացել առաջին փուլից (2017/18թթ. «Բանանց»՝ 0-0, 2-4, 2018/19թթ. «Լոռի»՝ 0-2, 1-1, 2019/20թթ. «Ուրարտու»՝ 0-0, 3-5՝ 11մ, 2020/21թթ. «Ուրարտու»՝ 1-2, 0-0):

p1 960x470 - Արման Մելիքսեթյանը կրկնեց Նիկոլայ Ցիգանի մարզական սխրանքը, «Նորավանքի» հաճելի անակնկալն իր երկրպագուներին

Գավաթի վերջին 5 խաղարկություններում անցկացրած 9 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը մեկ հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 3 պարտություն, խփել են ընդամենը 7 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 11 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Բագրատ Նավոյան. «Չունեմ ֆուտբոլիստներ գողանալու հիվանդություն՝ ի տարբերություն որոշ ակումբների»

  • 3596

«Հայաստանում բոլորը երազում են հաղթել «Արարատ-Արմենիային», մենք «Սպարտակի» նման ենք». Պողոս Գալստյան

  • 3591

«Պարտավոր ենք կատարել նրա բոլոր ցանկությունները». Պողոս Գալստյանը՝ «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզչի մասին

  • 3111

CAS-ը մերժել է «Նորավանքի» դիմումը. հայտնի են եվրագավաթների որակավորման փուլին մասնակցող հայկական թիմերը

  • 351

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ VNews-ի ֆոտոշարքում

  • 339

«Նորավանքի» փառահեղ նվաճումը, Արթուր Ավագյանը՝ ամենատարեց գավաթակիրների ցանկում. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ 10 փաստով

  • 405

Վահե Գևորգյանի մարզչական կարիերայի առաջին բարձունքը

  • 421

«Նորավանքը» վստահ հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ՝ դառնալով VBET Հայաստանի գավաթակիր

  • 470

VBET Հայաստանի գավաթ. «Նորավանք» - «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

  • 387

Պատվավոր մրցանակի 10-րդ դափնեկի՞րը, թե՞ «Ուրարտուն»՝ քառակի գավաթակիր

  • 394

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

  • 536

VBET Հայաստանի գավաթ. եզրափակիչ հանդիպման օրն ու վայրը հայտնի են

  • 472

«Նորավանքի» աննախադեպ հաջողությունը, 6 տարի անց «Ուրարտուն» կրկին եզրափակիչում է. VBET ՀԳ-ի կիսաեզրափակիչ հանդիպումները՝ 10 փաստով

  • 409

VBET ՀԳ. «Ուրարտուն» վստահ հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր

  • 419

VBET ՀԳ. «Ուրարտու» - «Վան». Մեկնարկային կազմեր

  • 352

VBET ՀԳ. «Նորավանքը», մնալով 10 հոգով, հաղթեց «Արարատին» ու դուրս եկավ եզրափակիչ

  • 523