Logo

Արման Ծառուկյանը ներկայացրել է Իսլամ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելու պատճառը

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:26 / 24.02.2022ՍՊՈՐՏ
Արման Ծառուկյան

Խառը մենամարտերին մասնակցող ռուսաստանցի թեթևքաշային մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է, որ ստիպված է եղել մերժել Իսլամ Մախաչևի հետ մրցելու առաջարկը։

«Ինձ առաջարկեցին բարելավված պայմաններով մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ։ Չեմ ափսոսում, որ հրաժարվեցի։ Պետք է պատրաստվել նման մրցամարտին։ Կարծում եմ՝ դեռ կհանդիպենք»,- Ծառուկյանի խոսքը ներկայացրել է Sports.ru-ն։

Մախաչևը փետրվարի 26-ին UFC Fight Night 202 մրցաշարի շրջանակում պայքարելու է Բոբի Գրինի հետ, որը փոխարինել է վնասվածք ստացած Բենեիլ Դարիուշին։

2019 թվականի ապրիլի 20-ին Արմանը UFC Fight Night 149: Overeem vs. Oleynik մրցաշարում պարտվել է Մախաչևին՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մեր հայրենակիցն առաջին մարզիկն է, որին հաջողվել է թեյկդաուն (մրցակցի տեղափոխությունը հորիզոնական դիրք՝ մենամարտը պարտերից շարունակելու համար) ձևակերպել Մախաչևի հետ պայքարում։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա