Logo

Արման Ծառուկյան - Մատեուշ Գամրոտ. կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:35 / 25.06.2022Խառը մենամարտեր
null

Լաս Վեգասում կայացել է «UFC Վեգաս 57» մրցաշարի պաշտոնական կշռման արարողությունը: Մրցաշարի գլխավոր իրադարձությունը Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանի և լեհ Մատեուշ Գամրոտի մենամարտն է:

Մարտիկները կշռել են ճիշտ նույն քաշը՝ 70,76 կգ:

Այնուհետև կայացել է Արման Ծառուկյանի և Մատեուշ Գամրոտի հայացքների մենամարտը:

Արման Ծառուկյանը տարել է 18 հաղթանակ, կրել 2 պարտություն: Գամրոտը 20 հաղթանակ է գրանցել, 1 պարտություն, իսկ մենամարտերից մեկն էլ անվավեր է ճանաչվել:

Ծառուկյանը UFC-ում ելույթ է ունենում 2019 թվականից: Միակ խառնամարտիկը, որին UFC-ում հաջողվել է պարտության մատնել Արմանին, ռուս Իսլամ Մախաչևն է: Դրանից հետո Ծառուկյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել: Ինչ վերաբերում է Գամրոտին, ապա լեհը 2021 թվականին անցկացրած 3 մենամարտն էլ հաղթել է:

Արման Ծառուկյան - Մատեուշ Գամրոտ մենամարտը կկայանա հունիսի 26-ի վաղ առավոտյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա