Logo

Արման Ծառուկյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել UFC-ում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:13 / 27.02.2022ՍՊՈՐՏ
null

UFC Vegas 49 մրցաշարի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Յոել Ալվարեսին:

Հայ մարտիկի համար սա 18-րդ հաղթանակն էր կարիերայում (2 պարտություն): Նրա անընդմեջ հաղթանակների շարքը հասել է 5-ի:

Նշենք նաև, որ 25-ամյա Ծառուկյանը UFC-ում 6 մենամարտ է անցկացրել, որոնցից պարտվել է միայն մեկում (Իսլամ Մախաչևին):

Մենամարտից հետո Արմանն ասել է, որ ապագայում կցանկանար ռևանշ անցկացնել Մախաչևի հետ: Ռուս մարզիկն, իր հերթին, տեխնիկական նոկաուտի է ենթարկել Բոբի Գրինին:

Հավելենք, որ թեթև քաշային կարգում գոտու տիրակալը բրազիլացի Չարլզ Օլիվեյրան է, որը  փորձելու է 2-րդ անգամ պաշտպանել տիտղոսը ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ մարտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա