Logo

Արման Ծառուկյանը՝ Գամրոտի դեմ մենամարտի մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:34 / 26.06.2022Խառը մենամարտեր
null

Լաս Վեգասում կայացած «UFC Վեգաս 57» մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը միավորներով պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտին:

Մենամարտից հետո հայ մարտիկը շատ տխուր է եղել:

«Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ: Հուսահատված եմ: Նախապատրաստական փուլը շատ լավն էր... Չգիտեմ: Գիտեմ ուժերիս սահմանը ու պետք է ավելի լավ մենամարտեի: Միգուցե պատճառն այն էր, որ սա իմ առաջին 5-ռաունդանոց մենամարտն էր:

Կարծում էի՝ հաղթել եմ՝ առավելության հասնելով 3 ռաունդում: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Կդիտեմ տեսագրությունը, սխալների ուղղում կանեմ ու կվերադառնամ ավելի ուժեղ»,- ասել է Արմանը:

25-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 21 մենամարտ (18 հաղթանակ, 3 պարտություն):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա