Logo

Արմեն Նազարյանը՝ 2000-ականների թոփ ըմբիշների ցանկում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.05.2020Ըմբշամարտ
big 1458306955 9534979 - Արմեն Նազարյանը՝ 2000-ականների թոփ ըմբիշների ցանկում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:29

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) կազմել է 2000-ականներին հանդես եկող ըմբիշների լավագույն հնգյակը, որում նաև տեղ է գտել Հայաստանի ու Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած Արմեն Նազարյանը։

UWW-ն պատմում է, որ 90-ականներին մեծ հաջողություններ գրանցելուց 2000-ականներին Նազարյանը ավելի բարձր սանդղակ սահմանեց Օլիմպիական խաղերում ու աշխարհի առաջնություններում։

Նազարյանը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է (1996թ.)։ Հայաստանի դրոշի ներքո նա դարձել է աշխարհի (1993թ., 1995թ.) ու Եվրոպայի (1994թ., 1995թ.) կրկնակի չեմպիոն։

1997-ից նա ստացել է Բուլղարիայի քաղաքացիություն ու սկսել պաշտպանել այդ երկրի գույները՝ դառնալով Եվրոպայի քառակի հաղթող (1998թ., 1999թ., 2002թ, 2003թ.), աշխարհի եռակի  չեմպիոն (2002թ., 2003թ., 2005թ.), 2000թ. դարձել է Սիդնեյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Լավագույնների ցանկում տեղ է գտել ռուս Հաջիմուրադ Գացալովը, որը այս տարվանից տեղափոխվել է Հայաստանի հավաքական։ Նա Աթենքի Օլիմպիական խաղերի հաղթողն է, Եվրոպայի եռակի ու աշխարհի հնգակի չեմպիոն։

Առաջին տեղում է ռուս Բուվայսար Սայտիևը, նրան նախորդում է ցանկում միակ ճապոնուհի Սաորի Եսիդան։ Ռուս Մավլետ Բատիրովն էլ 4-րդ տեղում է։

Հայր և որդի չեմպիոններ՝ Արմեն և Էդմոնդ Նազարյաններ. Զգացողությունները Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա