Logo

Արմեն Պետրոսյանը UFC-ի հետ պայմանագիր է ստացել՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.10.2021Խառը մենամարտեր
Պետրոսյանը UFC ի հետ պայմանագիր է ստացել՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին տեսանյութ - Արմեն Պետրոսյանը UFC-ի հետ պայմանագիր է ստացել՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին Dana White’s Contender Series-ի շրջանակում:

«Ես շատ ուրախ եմ, հպարտ եմ ինձնով ու իմ թիմով: Ես շատ շնորհակալ եմ, ամեն ինչ ստացվեց»,- ասել է Պետրոսյանը հաղթանակից հետո:

Նշենք, որ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մրցաշարի ավարտից անմիջապես հետո հայտարարել է UFC-ի ու Արմեն Պետրոսյանի միջև պայմանագիր կնքելու մասին:

Ըստ տեղեկությունների՝ UFC-ն արդեն համաձայնություն է տվել, որ Արմեն Պետրոսյանը ելույթ ունենա իր հարազատ՝ 84 կգ քաշային կարգում:

ԴԵՅՆԱ ՈՒԱՅԹԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՄԵՆԱՄԱՐՏԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա