Logo

ԱԱ-2023. Կանանց Հայաստանի հավաքականը ընտրական փուլն ավարտեց խոշոր հաշվով պարտությամբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:30 / 06.09.2022Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց աշխարհի 2023 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:

F խմբի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Բելգիայի թիմին ու պարտվեց 0-7 հաշվով: 

Հայաստանի հավաքականն անցկացրած 10 խաղում կրեց նույնքան պարտություն և առանց միավորի վերջին՝ 6-րդ տեղում ավարտեց ելույթները F խմբում:

Բելգիացիները 22 միավորով զբաղեցրեցին երկրորդ տեղը: 28 միավորով խմբում հաղթեց Նորվեգիայի հավաքականը։ F խմբում ընդգրկված էին նաև Լեհաստանի (20 միավոր), Ալբանիայի (10 միավոր) և Կոսովոյի (7 միավոր) հավաքականները։

ԱԱ-2023-ի ընտրական փուլ, F խումբ, 10-րդ տուր

Հայաստան - Բելգիա՝ 0-7

Օրլինգս, 10, Վան Կերսհովեն, 24, 51, 55, Վանհաեվերմաետ, 31, Վուլարտ, 41, Կես, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա