Logo

Հայաստանը 6 մասնակից է ունենալու Պեկինի Օլիմպիական խաղերում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:43 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Pekin Olimp Games

Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանի 6 մարզիկ է ձևակերպել մասնակցությունը Պեկինում անցկացվելիք ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերին՝ հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան մեր երկրի ազգային օլիմպիական կոմիտեին տեղեկացրել է քառամյակի գլխավոր մարզահանդեսին հայ 3 դահուկորդի ու 1 լեռնադահուկորդի մասնակցությունն արտոնելու մասին։ 

Համապատասխան վարկանիշային միավորներ նվաճելու շնորհիվ օլիմպիական ուղեգիր են նվաճել դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը ու լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։ 

Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին Օլիմպիական խաղերին ներկայանալու պատվին էր արժանացել գեղասահքի Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա