Logo

Հայաստանի և Ուկրաինայի Մ21 հավաքականների խաղը կկայանա Արմավիրում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:23 / 11.02.2022ՍՊՈՐՏ
Հայաստան-Ուկրաինա Մ21

Առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ21 հավաքականի մասնակցությամբ՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մարտի 24-ին ԵՎՐՈ Մ21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ տուրի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։

Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա