Logo

ՈՒԵՖԱ-ն հետաձգեց Հայաստան Մ21 - Ուկրաինա Մ21 հանդիպումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:12 / 04.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Հայաստան-Ուկրաինա

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Հայաստան Մ21 - Ուկրաինա Մ21 հանդիպումը՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 7-րդ մրցափուլի Հայաստան Մ21 - Ուկրաինա Մ21 հանդիպումը:

Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամանակով:

Հավելենք՝ հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա