Logo

Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակը սերբերի դեմ ընտրական փուլի խաղի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:05 / 17.03.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի Մ21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի՝ Սերբիայի հասակակից հավաքականի դեմ  հանդիպմանը, մարտի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – «Շիրակ»

 Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ

Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)

Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

 Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Նոա»

Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)

Մարտի 27-ին Հայաստանի Մ21 հավաքականը կմեկնի Սերբիա, որտեղ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ մրցափուլի շրջանակում ուժերը կչափի Սերբիայի Մ21 ընտրանու հետ։

Հանդիպումը կկայանա Սերբիայի  Բաչկա Տոպոլա քաղաքում՝ մարտի 29-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա