Logo

Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 08.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
156606 1633168080947 1795457 n 2 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

Ֆեշն (նորաձություն) լուսանկարչության ժանրը հիմնադրվել է 19-րդ դարում, կարելի է ասել, ստեղծվել է լուսանկարի հայտնագործության հետ միաժամանակ: 

Ման Ռեյ, Ռիչարդ Ավեդոն, Հելմուտ Նյուտոն, Գի Բուրդեն, Էնի Լեյբովից. անուններ, որոնք նշանակալի դեր ունեցան fashion լուսանկարչության մեջ:

Հայաստանում ֆեշն լուսանկարչության ոլորտը, ցավոք, դեռ այդքան էլ լայն չէ, և բարդ կլինի տարբեր անուններ թվարկելը: 

Առնոս Մարտիրոսյանն այն քիչ հայ լուսանկարիչներից է, որոնք ստեղծագործում են տվյալ ժանրում:

Ինչպե՞ս սկսեցիք լուսանկարել, և ինչպե՞ս սկսեցիք հենց այս ոլորտում:

– Կարելի է ասել սկիզբը եղել է «Երևան» ամսագրում 2000-ականների կեսերին: Աշխատել եմ հայասատանյան մի շարք ամսագրերի հետ, նախագծեր եմ ունեցել նաև դրսում՝ Հունգարիայում, Ուկրաինայում, Դուբայում, Ռուսաստանում (Մոսկվա) և այլուր: Բայց հիմնական գործունեությունս եղել է Հայաստանում:

Խոսենք ֆեշն ժանրում Ձեր գործունեության մասին: 

– Ֆեշն լուսանկարչությունը լայն հասկացություն է, երբ ասում ենք ֆեշն, իրականում շատ լայն ու տարբեր բաներ կարող ենք նկատի ունենալ: Իմ՝ այլ ժանրերի աշխատանքները հանգիստ կարելի է ֆեշնի հետ կապել, նույնիսկ նրանք, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ կարող են չունենալ այդ ոլորտի հետ:

Հայաստանում ֆեշն լուսանկարչի համար դժվա՞ր է գումար աշխատելը: Ոլորտում ի՞նչ խնդիրներ կան:

– Իրականում ֆեշնը բաց ոլորտ է, և գումար աշխատելու շատ առիթներ կարող են լինել: Բայց դա միայն լուսանկարչից չի կախված, կախված է նաև պատվիրատուից: Բայց պոտենցիալ կա, հաստատ հնարավոր է գումար աշխատել: 

Մեզ մոտ սովորաբար լուանկարիչները հստակ մի ուղղության վրա չեն ֆիքսվում, դա էլ, այսպես ասած «լավ օրից չէ»: Կարծում եմ, եթե ամեն մեկի ընտրությանը մնա, իհարկե կընտրի ինչ-որ ուղղություն։ Բայց դա էլ շատ կսահմանափակի գումար աշխատելու հնարավորությունները, ու չգիտեմ՝ էդպես հնարավո կլինի՞ վաստակել, թե՞ չէ:

Ասացիք, որ Հայաստանից դուրս նույնպես գործունեություն ծավալել եք։ Եթե համեմատենք, որտե՞ղ եք ստեղծագործելիս Ձեզ ավելի ազատ զգում: 

-Ես ազատ եմ զգում և՛ այստեղ, և՛ դրսում: Հնարավոր է նույնիսկ այստեղ ավելի ազատ եմ, քանի որ պատվիրատուն արդեն գիտի ինձ, իմ ոճը և հստակ գիտի՝ ում է դիմում: 

Մոդելների հետ աշխատելիս՝ այստեղ և դրսում տարբերությունը մե՞ծ է:

–  Եթե պրոֆեսիոնալ մոդելների հետ աշխատանքը չհաշվենք, հիմնականում ինչ-որ աղջիկներ են լինում, որոնց դու պետք ասես ինչը՝ ոնց, բայց, իհարկե, դա պետք է նաև իրենց ներսից լինի: Դրսում, հա, ավելի հեշտ է ստացվում, դու միայն քո գործի վրա ես կենտրոնանում՝ չես մտածում, օրինակ մոդելը հանկարծ սխալ դիրքով չկանգնի, որ ոտքերը կադրում կարճ չերևան և այլ դետալներ: Դու քո աշխատանքի վրա ես կենտրոնանում՝ լույս, կոմպոզիցիա և այլն: 

Իսկ տեխնիկակա՞ն մասով: Խնդիրներ շա՞տ են լինում:

– Դրսում ավելի հեշտ է: Օրինակ Դուբայի photoshoot-ը հագուստի մեծ հավաքածու ներկայացնող ընկերություն էր պատվիրել, նախագծի վրա մեծ թիմ էր աշխատում, իսկ մեզ մոտ այդպես չէ: Հայաստանում լուսանկարիչն ինքն է օգնական գտնում, թիմ հավաքում։ Քեզ՝ որպես լուսանկարիչ, եթե դիմում են, ենթադրվում է, որ այդ ամենով դու պետք է զբաղվես: 

84A0632  960x640 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

2ds7 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

1 3 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

1s 960x679 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

Ձեր էջում կան շատ լուսանկարներ, որոնք fashion photography ժանրից չեն, այլ օրինակ street, portrait:

– Շատ կան նման նկարներ: Նմանատիպ նկարներից է նաև Վարդավառի շարքը, որն արեցինք 2010, 2013 թվականներին: Կարող ենք ասել, որ շարքը վիզուալ մասով ֆեշնին շատ մոտ է, բայց որևէ կապ չունի դրա հետ, այսինքն, միայն տեխնիկապես են մոտ:

38 960x480 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

Նկարել եք նաև հայտնի մարդկանց․․․

– Այո, օրինակ՝ Plácido Domingo-ին (նկարն էդպես էլ չմշակեցի ու կիսատ մնաց), Joe Cocker-ին, Gérard Depardieu-ին, Cesária Évora-ին և այլն:

22 1 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

21 1 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

25 1 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

Իսկ ինչպե՞ս է դա լինում։ Ձեզ որպես լուսանկարիչ առաջարկու՞մ են լուսանկարել, թե՞ Դուք եք փնտրում-գտնում:

– Հիմնականում պատվիրատուն է գտնում ինձ։

Որն է Ձեր վերջին աշխատանքը, photoshoot-ը:

– Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին եմ նկարել: Իրենց կայքի լուսանկարները թարմացնելու համար էր անհրաժեշտ: 

Այս պահին կա՞ նախագիծ, որի վրա աշխատում եք:

– Նվագախմբի նախագծի վրա եմ աշխատում, դեռ շարունակում եմ մշակել նկարները:

Հեղինակային ֆոտոգիրք հրատարակելու ծրագիր ունե՞ք: 

– Այո: Հատկապես վերջերս սկսել եմ մտածել այդ մասին: Երևի ինչ-որ քանակի լուսանկարներ կհավաքեմ, որոնք առանձնացրել ու մշակել եմ: Ու հնարավոր է, մի օր ալբոմ կամ ֆոտոգիրք հրատարակեմ։

Կնշե՞ք լուսանկարիչներ, որոնց աշխատանքներն հավանում եք և որոնք ոգեշնչել են ձեզ:

– Alex Webb, ումից շատ բան կարող ես սովորել և օգտագործել նույնիսկ ֆեշնում: Ֆեշն լուսանկարիչներից՝ Nick Knight, ում ֆոտոներում գույներն ու լույսերն են շատ յուրահատուկ ստացվում, նաև Mario Testino, Steven Maisel, David Lachapelle: Իսկ ոչ ֆեշն լուսանկարիչներից՝ Sebastião Salgado, Josef Koudelka, Ara Güler:

Լավ լուսանկարիչ դառնալու համար լուսանկարչական կրթություն հարկավո՞ր է:

– Ես ինքս սովորել եմ Գեղարվեստր ակադեմիայի ինդուստրիալ դիզայնի բաժնում:

Ֆոտոլրագրության դեպքում, կարծում եմ, այո, կարևոր է, ֆեշնի դեպքում մի փոքր այլ է: Չնայած, այո, բոլոր դեպքերում էլ երևի կարևոր է:

Ասում են՝ լուսանկարիչները գրեթե ամեն ինչ կադրերով են տեսնում, առօրյան, օրվա սովորական ընթացքի մեջ մտքով անընդհատ կադրեր են ֆիքսում․ համաձա՞յն եք այդ մտքի հետ։ 

– Այո, միանշական կա նման բան: Ինձ դա զարմացնում և ուրախացնում է: 

Շատ ժամանակ ֆոտոապարատը ինձ մոտ չի լինում ու հեռախոսով եմ սկսում ֆոտոներ անել: Բայց իհարկե սարեր-ձորերի տարբերություն է՝ ինչքան էլ հզորացնեն հեռախոսները:

Սոցիալական ցանցերում ակտիվ չեք, լուրջ չե՞ք վերաբերվում այդ պլատֆորմներին:

– Երևի այո: Չեմ կարողանում տրամադրվել և, օրինակ, մի քանի օր անընդմեջ ֆոտոներ տեղադրել: Հետո ցանկացած ֆոտո տեղադրելուց առաջ պետք է մի հատ նորից նայեմ, «վրայով անցնեմ», որի ժամանակը չունեմ: 

Ի՞նչ խորհուրդ կտաք այն լուսանկարիչներին, որոնք ֆեշն լուսանկարչության ժանրում նոր են սկսել ստեղծագործել։

– Խորհուրդ կտամ հատկապես տեխնիկական մասին ուշադրություն դարձնել՝ լույսին, կոմպոզիցիային:

 

Առնոս Մարտիրոսյանին շատերը գիտեն որպես fashion լուսանկարիչ, սակայն բացի fashion-ից լուսանկարիչն ստեղծագործում է նաև այլ ժանրերում։ Օրինակ Աֆրիկայում՝ Տանզանիայում արված լուսանկարները, որոնք, ի դեպ, շատ մոտ են Առնոսի սիրելի լուսանկարիչ Alex Webb-ի ոճին։

Z1 960x660 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

53 960x640 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

51 960x640 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

52 960x640 - Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա