Logo

Արոնյանն ու Աբրահամյանը շարունակում են պայքարն Ամերիկայի գավաթի համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:09 / 26.04.2022Շախմատ
Լևոն Արոնյան-Տաթև Աբրահամյան

Սենթ Լուիսում  ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Մեկ մրցախաղում պարտված շախմատիստները պայքարը շարունակելու հնարավորություն են ստանում և կարող են ի վերջո նույնիսկ դառնալ մրցաշարի հաղթող:

Հենց այդպիսի հնարավորություն է ստացել Լևոն Արոնյանը, որը կիսաեզրափակչում զիջել էր Լերնիեր Դոմինգեսին: Շարունակելով պայքարը, Արոնյանը նախ 1,5-0,5 հաշվով հաղթեց Ուեսլի Սոյին, ապա շահեց երկու պարտիաներն էլ Ռեյ Ռոբսոնի հետ մրցախաղում:

Եվ այժմ Արոնյանը կրկին կմրցի Լերնիեր Դոմինգեսի հետ, որը եզրափակչում 0,5-1,5 հաշվով պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Եվ եթե Արոնյանին հաջողվի առավելության հասնել Դոմինգեսի նկատմամբ, ապա Կարուանայի հետ կվիճարկի գլխավոր մրցանակը:

Կանանց մրցաշարում էլ նույնպիսի իրավիճակում է հայտնվել Տաթև Աբրահամյանը, որը 3-1 հաշվով հաղթեց Գուլրուխբեգիմ Օխիրժոնովային և հաջորդ մրցախաղում կրկին կհանդիպի Ալիս Լիի հետ, որին պարտվել էր կիսաեզրափակչում: Լին եզրափակչում 0,5-1,5 հաշվով զիջել էր Իրինա Կրուշին:

Լևոն Արոնյան-Տաթև Աբրահամյան

Եթե Տաթև Աբրահամյանին հաջողվի ռևանշի հասնել Ալիս Լիի նկատմամբ, ապա Իրինա Կրուշի հետ մրցախաղում կվիճարկի Ամերիկայի գավաթը:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 300 հազար դոլար է: Տղամարդկանց մրցաշարի հաղթողը կստանա 50 հազար դոլար, 2-րդ և  3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կպարգևատրվեն համապատասխանաբար 35 և 25 հազար դոլարով: Կանանց մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար դոլար, 2-րդ և  3-րդ մրցանակակիրները՝ համապատասխանաբար 18 և 12 հազար դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա