Logo

Արոնյանն ու Կարուանան կվիճարկեն Ամերիկայի գավաթը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:20 / 27.04.2022Շախմատ
Արոնյան-Կարուանա

Սենթ Լուիսում  ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը մոտենում է վերջնագծին: Հայտնի են մրցանակը վիճարկող շախմատիստները:

Լևոն Արոնյանը ռևանշի հասավ Լերնիեր Դոմինգեսի նկատմամբ  կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց՝ հաղթելով 2,5-1,5 հաշվով: Վճռորոշ էր լրացուցիչ մրցախաղի առաջին պարտիան, որում Լևոնը հաղթեց: Մնացած 3 պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին:

Այսպիսով, Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ կվիճարկի Ամերիկայի գավաթը: Հիշեցնենք, որ Կարուանան էլ հաղթել էր Դոմինգեսին:

Կանանց մրցաշարում պատվավոր մրցանակը կվիճարկեն Իրինա Կրուշն ու Ալիս Լին: Վերջինս 3-2 հաշվով պարտության մատնեց Տաթև Աբրահամյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա