Logo

Ամերիկայի գավաթ. Արոնյանն ու Կարուանան հաշտություն կնքեցին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:50 / 28.04.2022Շախմատ
Արոնյան-Կարուանա

Սենթ Լուիսում  ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով 52-րդ քայլին հաշտություն կնքեց  Ֆաբիանո Կարուանայի հետ: 

Այսօր կկայանա երկրորդ պարտիան: Եթե այն նույնպես ոչ-ոքի ավարտվի, ապա հաղթողը կորոշվի արագ շախմատի մրցախաղում:

Կանանց մրցաշարում Իրինա Կրուշն առաջին պարտիայում սպիտակներով 39-րդ քայլին հաղթեց Ալիս Լիին: Հիշեցնենք, որ վերջինս եզրափակչի ուղեգրի համար պայքարում 3-2 հաշվով պարտության էր մատնել Տաթև Աբրահամյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա