Logo

Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին գրանցեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:54 / 07.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Լևոն Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված: 3-րդ տուրում նա շարունակեց ոչ-ոքիների շարքը՝ սպիտակներով 62-րդ քայլին հաշտություն կնքելով Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Հաշտություն կնքեցին նաև Յան Նեպոմնյաշչնին ու Լենիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն:

Ինչպես նախորդ երկու տուրերում, այս անգամ էլ միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Բոգդան-Դանիել Դյակը հաղթեց Ռիխարդ Ռապորտին:

3 տուրից հետո 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչնին, Բոգդան-Դանիել Դյակը և Ուեսլի Սոն: Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Լենիեր Դոմինգեսի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա