Logo

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն հնգյակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:08 / 21.05.2022Շախմատ
null

Վարշավայում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլում այսօր կայացան 7-9-րդ տուրերի մրցախաղերը:

Մրցումների երրորդ օրն ավելի հաջող էր Լևոն Արոնյանի համար: 7-րդ տուրում Արոնյանն սպիտակներով 42-րդ քայլին հաղթեց Անտոն Կորոբովին: Սակայն հաջորդ տուրում Լևոնն սպիտակներով 83-րդ քայլին պարտվեց Յան-Քշիշտոֆ Դուդային: Արագ շախմատի մրցաշարի ավարտական տուրը հայ գրոսմայստերն ավարտեց Դավիդ Գավրիլեսկուի նկատմամբ տոնած հաղթանակով:

Այսպիսով՝ արագ շախմատի մրցաշարի 9 մրցախաղերում Արոնյանը վաստակած 10 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Վիշվանաթան Անանդը վաստակած 14 միավորով: Նրան մեկ միավոր զիջեց Ռիխարդ Ռապորտը:

Վաղը շախմատիստներն իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային շախմատում: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա