Logo

Արոնյանը գրավեց 2-րդ տեղը՝ արժանանալով 27,5 հազար դոլար պարգևավճարի

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:01 / 23.05.2022Շախմատ
null

Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղերով այսօր Վարշավայում ավարտվեց Grand Chess Tour-ի 2-րդ փուլը:

Ի տարբերություն արագ շախմատի մրցաշարի, որում Արոնյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը՝ կայծակնային մրցախաղերում Լևոնը գերազանց ելույթ ունեցավ:

2-րդ շրջանի 9 մրցախաղերում Լևոն Արոնյանը 6,5 միավոր վաստակեց: Լևոնը հաղթեց Ռիխարդ Ռապորտին, Կիրիլ Շևչենկոյին, Վիշվանաթան Անանդին, Ուեսլի Սոյին, հաշտություն կնքեց Դավիդ Գավրիլեսկուի, Ռադոսլավ Վոյտաչեկի, Յան-Քշիշտոֆ Դուդայի, Անտոն Կորոբովի և Ֆաբիանո Կարուանայի հետ:

Արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում վաստակած 23,5 միավորով Արոնյանն զբաղեցրեց 2-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ցույց տված Վիշվանաթան Անանդին: Նրանցից յուրաքանչյուրը 27,5 հազար դոլար պարգևավճար ստացավ:

Իսկ մրցաշարի հաղթող դարձավ Յան-Քշիշտոֆ Դուդան, որն ընդամենը կես միավորով գերազանցեց Արոնյանին և արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի:

Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված Grand Chess Tour-ի 1-ին փուլում Արոնյանը Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ լավագույն արդյունքն էր ցույց տվել, սակայն լրացուցիչ մրցաշարում պարտվել էր նրանց ու զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա