Logo

Champions Showdown - Chess9LX. Արոնյանը մեկնարկեց Կասպարովի նկատմամբ տարած հաղթանակով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
09:43 / 15.09.2022Շախմատ
Լևոն Արոնյան-Գարրի Կասպարով

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown - Chess9LX մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է աշխարհի 13-րդ չեմպիոն, Խորվաթիան ներկայացնող Գարրի Կասպարովը: Հենց նրա նկատմամբ  սպիտակներով 36-րդ քայլին տարած հաղթանակով մրցաշարը սկսեց Լևոն Արոնյանը:

Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր օր մասնակիցները 3-ական մրցախաղ են անցկացնում: 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սևերով 35-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն, որին զիջել էր նաև Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում:

3-րդ տուրը հաղթական էր Լևոնի համար, որը սպիտակներով 24-րդ քայլին պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերնիեր Դոմինգեսին:

3 տուրից հետո Արոնյանը 2 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Առաջատարը 3 միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչնին է: 2,5 միավորով նրան հետապնդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:

Սեպտեմբերի 15-ին կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուեսլի Սոյի ու Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, որից 37,5 հազարը կստանա հաղթողը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա