Logo

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:01 / 12.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով 26-րդ քայլին հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Արոնյանը 4,5 միավորով Ուեսլի Սոյի հետ պահպանեց առաջատարի դիրքը: Սոն ևս հաշտություն կնքեց: Նրա մրցակիցը Բոգդան-Դանիել Դյակն էր:

4 միավորով առաջատարներին հետապնդում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը հաղթեց Ռիխարդ Ռապորտին:

Առաջին հաղթանակները տոնեցին Շահրիյար Մամեդյարովն ու Ալիռեզա Ֆիրուջան՝ առավելության հասնելով համապատասխանաբար Յան Նեպոմնյաշչնու և Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:

Վաղը կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա