Logo

Լևոն Արոնյանը ոչ-ոքիով սկսեց Grand Chess Tour-ի առաջին փուլը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:48 / 05.05.2022Շախմատ
null

Բուխարեստում այսօր մեկնարկեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին փուլը: Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում սպիտակներով 39-րդ քայլին հաշտություն կնքեց Ռիխարդ Ռապորտի հետ:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև Ֆաբիանո Կարուանա-Ալիռեզա Ֆիրուջա, Յան Նեպոմնյաշչնի-Բոգդան-Դանիել Դյակ և Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Լենիեր Դոմինգես պարտիաները:

Տուրի միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Ուեսլի Սոն՝ պարտության մատնելով Շահրիյար Մամեդյարովին ու գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Բոգդան-Դանիել Դյակի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 350 հազար դոլար է, որը կբաշխվի մասնակիցների միջև: Հաղթողը կպարգևատրվի 100 հազար դոլարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա