Logo

Արքայական զույգը ջունգլիներում գոյատևել է սովորում և․․․ ցնցում իր  նորաձև շքեղ հագուստով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:48 / 22.03.2022Լրահոս
Արքայական զույգ

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին 8-օրյա ճամփորդության են մեկնել՝ նշելու Մեծ Բրիտանիայի թագուհու պլատինե հոբելյանը: 

Կարիբյան շրջագայության երրորդ օրն արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մասնակցել են Բելիզի ջունգլիներում գոյատևման վարպետության դասերին, այնուհետև ներկա գտնվել Մեծ Բրիտանիայի թագուհու պլատինե հոբելյանի առթիվ կազմակերպված ընդունելությանը, որի ժամանակ դքսուհին գերել է բոլորին իր գեղեցիկ տեսքով։

Ուիլյամ - Քեյթ -2022
Երկուշաբթի Ուիլյամն ու Քեյթն այցելել են Բրիտանական բանակի վերապատրաստման աջակցության ստորաբաժանում (BATSUB), որը միջազգային գործընկերների հետ միասին 12 մշտական աշխատողով և ավելի քան 100 տեղացիներով վարժեցնում է բրիտանական զորքերն արևադարձային միջավայրում:

Ուիլյամ - Քեյթ -2
Դուքսը Սանդհրսթում վերամիավորվել է իր նախկին ակադեմիայի սերժանտ` մայորի հետ, որն այժմ ղեկավարում է ջունգլիների ջոկատը, և նա ցույց է տվել իր նախկին բանակային պատրաստվածությունը՝ հմտորեն մեջտեղից կիսելով արմավենու հսկա տերևը, որպեսզի այն որպես պատսպարվելու միջոց ծառայի:

Ուիլյամ - Քեյթ -3

Նրանք երկուսն էլ գոյատևման մասին անգին խորհուրդներ են ստացել զինված ուժերի առաջին ձեռքից և խմել թարմ ջուր ջունգլիների որթատունկից, նախքան կցուցադրեին նորաձևության՝ իրենց անբասիր զգացողությունը Բելիզի գլխավոր նահանգապետի կազմակերպած երեկոյան ընդունելության ժամանակ՝ ի պատիվ Նորին մեծություն թագուհու պլատինե հոբելյանի:

Ուիլյամ - Քեյթ -4

Միջոցառումը տեղի է ունեցել Բելիզի Կայո շրջանի Սան Իգնասիո քաղաքի մոտ գտնվող Կախալ Պեչի մայաների ավերակների վրա:

Քեյթը ներկայացել է բրիտանական «The Vampire's Wife»-ի 2500 ֆունտ արժողությամբ փայլուն վարդագույն զգեստով, որը համադրել է արծաթագույն կրունկներով կոշիկների և մայաների ոճով ասեղնագործած կլաչի հետ, իսկ Ուիլյամը կրել է կապույտ բլազեր և վերնաշապիկ` մուգ կապույտ տաբատով:

Ուիլյամ - Քեյթ -6

Դքսուհին կրել է «Light Sleeper» կոչվող օրգանզայից մինչև հատակը հասնող զգեստ, ոսկեզօծ  կաթիլ-ականջօղեր՝ բնական դիմահարդարմամբ:

Ուիլյամ - Քեյթ -7
Ընդունելության ժամանակ արքայազն Ուիլյամը ելույթ է ունեցել և դեմ արտահայտվել ուկրաինական հակամարտությանը՝ հայտարարելով, որ «ժողովրդավարությունը փորձության է ենթարկվում», ինչպես նաև անդրադարձել 1994 թվականին իր տատիկի ելույթին Բելիզի խորհրդարանում, որի ժամանակ նա ասել էր՝ «ժողովրդավարությունը» պետք է պաշտպանված լինի»:

Ուիլյամ - Քեյթ -8
Ուիլյամ - Քեյթ -8
Զույգն իր ճանապարհորդության երրորդ փուլում ծանոթացել է հնագույն մայաների Կարակոլի հնագիտական վայրի պատմությանը, որը գտնվում է Չիքիբուլի անտառում, և շրջել երկրի ամենաբարձր ձեռակերտ կառույցում, որը հայտնի է «երկնային պալատ» անվամբ:

Ուիլյամ - Քեյթ -9
Մայաների քաղաքակրթության 3000-ամյա տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ ապրել է մոտ 150000 մարդ, և ենթադրվում է, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. 1200 թվականին:

Ուիլյամ - Քեյթ -10

Արքայական զույգը բարձրացել է պալատի գագաթը, որը թաքնված է արևմտյան Բելիզի ջունգլիներում՝ Գվատեմալայի սահմանի մոտ, իսկ Բելիզի հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալան Մուրը ցուցադրել է մայաների հնագույն քանդակները:

Ուիլյամ - Քեյթ -11


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա