Logo

Ըմբշամարտի ԵԱ. Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով, Մխիթարյանը պարտվեց 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:03 / 29.03.2022Ըմբշամարտ
Արսեն Հարությունյան-Հովհաննես Մխիթարյան

Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին հաղթանակն իր հաշվին գրանցեց աշխարհամասի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

22-ամյա մասիսցի ըմբիշը, տուշեով հաղթելով հյուսիսմակեդոնացի Բեսիր Ալիլիին, անցավ մինչև 61 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ, որում կմրցի Լեհաստանի պատվիրակ Էդուարդ Գրիգորևի հետ։

Իսկ ահա Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) քառորդ եզրափակիչում առաջխաղացման իրավունքը զիջեց վրացի Միրիանի Մայսուրաձեին։

Արսեն Հարությունյան-Հովհաննես Մխիթարյան-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա