Logo

Արսեն Հարությունյանը բացահայտել է իր մոտիվացիայի աղբյուրը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:50 / 02.06.2022Ըմբշամարտ
Arsen Harutyunyan-2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը սոցցանցում կատարած գրառմամբ ներկայացրել է, թե ում օրինակն է ոգևորում և մարզական նոր բարձունքներ նվաճելու մղում իրեն։

«Եղբայրս ինձ համար առաջ շարժվելու օրինակ է, նա միշտ գերազանցում է ինձ։ Միգուցե ես ավելի շատ նվաճումներ ունեմ, քան նա, բայց նա է իմ մոտիվացիայի աղբյուրը։ Մարդ երբեք չպետք է հանձնվի, նույնիսկ այն ժամանակ, երբ անընդհատ պարտություններ է կրում: Որքան էլ դժվար լինի, երկար ու հոգնեցնող մարզումներ լինեն, նպատակիդ հասնելու համար պետք է դիմանաս»,- նշել է 22-ամյա մարզիկը։

Արսեն Հարությունյանը նաև աշխարհի առաջնության բրոնզե, գավաթի խաղարկության արծաթե ու եվրոպական ստուգատեսի բրոնզե մեդալակիր է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա