Logo

Արսեն Հարությունյան. «Դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:19 / 31.03.2022Ըմբշամարտ
Arsen Harutyunyan-Chempion 2022

Նախօրեին Բուդապեշտում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հայտարարել է, որ մեծ պատիվ է հայոց եռագույնը բարձր ծածանելը։

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։ Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- սոցցանցերում բարեմաղթանքների տարափին այդպիսի գրառմամբ է արձագանքել 22-ամյա մասիսցի ըմբիշը։

Հարությունյանը կրկնեց եռամյա վաղեմության հաջողությունը՝ նվաճելով Եվրոպայի առաջնության երկրորդ ոսկե մեդալը։ 61 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում նա 15։3 հաշվով հաղթեց աշխարհի նախկին փոխչեմպիոն թուրք ըմբիշ Սուլեյման Ատլիին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա