Logo

«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 15.04.2019Ըմբշամարտ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:10

-

-

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Էնոքյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը, որում Արսեն Հարությունյանը նվաճեց մեր հավաքականի միակ մեդալը՝ ոսկի։

Հաբեթնակ Կուրղինյանը ավելորդ համարեց խոսել Արսենի մեծ տաղանդի մասին և պատմեց, որ մինչև առաջնությունը Արսենը մարզչական շտաբին համոզում էր, որ իր ուժերի սահմաններում է տիրանալ ոսկուն մեծահասակների պայքարում և խնդրում իրեն չուղարկել երիտասարդական առաջնությունների։ 19-ամյա մարզիկն էլ պահեց իր խոստումը։

Արսենն, իր հերթին, պատմեց, որ եզրափակիչ գոտեմարտը ամենատպավորիչն էր իր կարիերայում, երբ 0։8 հաշվով պարտվելիս հաղթանակի հասավ 17։11 հաշվով։
Էդգար Էնոքյանն էլ հավելեց, որ ըմբշամարտի աշխարհի ներկայացուցիչները մեծ հիացմունքով էին խոսում Արսենի ունակությունների մասին։

Վազգեն Թևանյանն էլ, որի համար դա նույնպես մեծահասակների առաջին մրցաշարն էլ, խոսեց այն գոտեմարտի մասին, որում զիջեցի ադրբեջանցի ըմբիշին նվազագույն հաշվով։ ԵԱ Մ23 չեմպիոնը արդեն վերլուծել է առաջնությունը և հանգել եզրակացության, որ չպետք է հույս դներ մրցավարական անաչառության վրա ու հնարքների գնար։ Առաջիկայում հենց իր տեխնիկայի վրա է աշխատելու հայ ըմբիշը։

Հավաքականի գլխավոր մարզիչը, ամփոփելով առաջնությունը նշեց, որ գոհ է տղաներից, իսկ մեդալների քանակը իր համար առաջին տեղում չեն։ Մարզչի խոսքով՝ նրա համար ամենակարևորն այն է, որ մարզիկները մեծ ձգտում ունեն ու փութաջան աշխատում են։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա