Logo

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 13.04.2019Ըմբշամարտ
Capture 105 - Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:10

-

-

Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին մրցումային օրը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:

77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարում բավականին վստահ առավելության հասավ Դանիել Ալեքսանդրովի նկատմամբ ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն կրեց ադրբեջանցի Թալեհ Մամադովից:

Այսօր պայքարի մեջ մտած մեր ըմբիշներից սփոփիչ գոտեմարտի կմասնակցի 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, ով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Գևորգ Սահակյանին: Ասլանյանը առաջին սփոփիչ գոտեմարտում մրցելու է բելառուս Յարասլաու Կարդաշի հետ, հաղթելու դեպքում հաջորդ մրցակիցներն են լինելու բուլղարացի Կոնստանտին Ստասը, իսկ ապա՝ սերբ Մատե Նեմեսը:

Սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը: Նա կմրցի հունգարացի Ռոբերտ Ֆրիտշի հետ, հաղթելու դեպքում բրոնզը կվիճարկի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա