Logo

Ծանրամարտի ԵԱ. Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:26 / 04.06.2022Ծանրամարտ
null

Ալբանիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 371 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 170 կգ, հրման ժամանակ՝ 210 կգ ծանրաձողը:

Հիշեցնենք,որ այսօր Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Սամվել Գասպարյանը:

Հունիսի 5-ին՝ 18։00-ին, պայքարի մեջ են մտնելու Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (109 կգ-ից բարձր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա