Logo

Արսեն Զախարյանը՝ եվրոպական գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
Զախարյանը՝ եվրոպական գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում - Արսեն Զախարյանը՝ եվրոպական գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում

Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում:

Նոբել Առուստամյանի տեղեկություններով՝ հայազգի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով: Ակումբի սկաուտները մի քանի անգամ հետևել են Զախարյանի խաղին: «Բարսան» գոհ է Զախարյանի խաղից ու պատրաստ է բանակցել ինչպես «Դինամոյի», այնպես էլ ֆուտբոլիստի հետ: Բանակցությունները պետք է կայանան առաջիկա շաբաթների ընթացքում:

Ըստ երևույթին՝ «Բարսելոնան» ցանկանում է աշնանը համաձայնության գալ Զախարյանի հետագա տրանսֆերի վերաբերյալ, որը կարող է կայանալ 2022-ի ամռանը՝ պայմանավորված բանակցությունների ընթացքով: Զախարյանը ցանկանում է առնվազն այս մրցաշրջանն ամբողջությամբ անցկացնել «Դինամոյում»,- գրել է Առուստամյանը:

Զախարյանի ծառայություններով հետաքրքրվել են նաև «Բրյուգեն», «Լայպցիգն» ու «Սասուոլոն»:

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա