Logo

Զախարյանը՝ աշխարհի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:20 / 29.03.2022ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է 2003 թվականին և դրանից հետո ծնված ամենաթանկարժեք խաղացողների տասնյակում՝ հայտնում է Transfermarkt-ը։

Վարկանիշային աղյուսակում Արսենը զբաղեցրել է 10-րդ տեղը, պորտալը գնահատում է նրա արժեքը 12 միլիոն եվրո։

Ցուցակի լավագույն եռյակում են «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Գավին։ Նրանց տրանսֆերային իրավունքները գնահատվում են համապատասխանաբար 75 միլիոն, 70 միլիոն և 60 միլիոն եվրո:

Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը Մոսկվայի «Դինամոյի» կազմում ՌՊԼ-ում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բրիտանական Goal-ը Զախարյանին հանել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողների ցանկից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա