Logo

Արտետան կարծում է՝ «Արսենալում» նա կարող է «գոլային մեքենայի» վերածվել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:44 / 07.04.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալը» կրկին սկսել է հետաքրքրվել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Blick Sport-ը, 24-ամյա ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Միկել Արտետան: Իսպանացի մասնագետը կարծում է, որ Լոնդոնում Յովիչը կարող է «գոլային մեքենա» դառնալ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել սերբ հարձակվողից, եթե 30-միլիոնանոց առաջարկ ստանան:

Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Յովիչն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա