Logo

«Արսենալի» դարպասապահը փոխարինվել է վնասվածքի պատճառով, որը կարծես թե բավական լուրջ է (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.06.2020ՍՊՈՐՏ
Լենո - «Արսենալի» դարպասապահը փոխարինվել է վնասվածքի պատճառով, որը կարծես թե բավական լուրջ է (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 30 տուր

20 Հունիս 2020 - 18:00

2

Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն

1

Արսենալ

0 - 1 Նիկոլյա Պեպե - 68`

1 - 1 Լյուիս Դանք - 75`

2 - 1 Նիլ Մոպե - 95`

Հանդիպման 40-րդ րոպեին «Արսենալի» հիմնական դարպասապահ Բերնդ Լենոն փոխարինվել է ծնկի շրջանում ստացած վնասվածքի պատճառով։

Լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը շուտափույթ ապաքինում է մաղթել 28-ամյա գերմանացի դարպասապահին՝ նշելով, որ վնասվածքը կարծես թե լուրջ է։

Նշենք, որ Լենոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ է, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ բաց թողնելով 39 գնդակ։ 7 խաղում Լենոն անառիկ է պահել սեփական դարպասը։

Squawka-ն հաղորդում է, որ Բերնդ Լենոն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 113 սեյվ է կատարել, որը լավագույն ցուցանիշն է «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի ցուցանիշից հետո։

Վնասվածքի դրվագը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա